Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Գագիկ Ծառուկյան. Էդ ամենագետ ե՞րբ դառան

Գագիկ Ծառուկյան. Էդ ամենագետ ե՞րբ դառան
06.06.2020 | 15:39

Ժողովորդը փորձադաշտ չէ, պետությունը փորձադաշտ չէ, ԲՀԿ խորհրդի հրատապ նիստի ժամանակ հայտարարել է Գագիկ Ծառուկյանը։

«Պետք է լինեն փորձառու, պրոֆեսիոնալ, արդյունք ցույց տված մարդիկ, կապ չունի կուսակցական պատկանելությունը կամ իրար հետ քայլելու խնդիր չկա, կա խնդիր, կա պրոբլեմ, կան խոստումներ, որ ժողովուրդն անհամբեր սպասում է դրանց իրականացմանը», - ասել է Ծառուկյանը։ Նա նշել է, թե այս կազմով, այս կառուցվածքով իշխանությունը չի կարող խոստումներն իրականացնել։ «Եթե ուզում են իրականացնել, պետք է 97 տոկոսին փոխեն, բայց, տեսնելով այսօրվա ձախողումները, ասում եմ՝ ոչ թե 97, այլ՝ 100 տոկոսով պետք է փոխվի», - ասել է նա։ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, թե բոլոր ոլորտները ձախողված են։ «Տնտեսական հեղափոխություն են հայտարարել, բայց տնտեսական հեղափոխություն անելու համար միայն խոսքերը չեն, այլ պետք է ծրագրեր լինի, ֆինանսավորում լինի, հնարավորություն տրվի, որ մարդիկ կարողանան ներդրումներ անել, բայց միայն խոսքերով տնտեսական հեղափոխություն չէր կարող լինել», - ասել է նա։


ԲՀԿ նախագահը նշել է, թե ներդրողն այն երկրում է անելու ներդրում, որտեղ կա քաղաքական կայունություն։ «Ոչ թե հայտարարեն՝ փռեմ, ծեփեմ պոլին, պատին, է՜, ո՞ր փողատեր մարդը կգա էդ երկրում ներդրում կանի», - ընդգծել է Ծառուկյանը։
ԲՀԿ առաջնորդն ասել է, թե իրենց նպատակն ամենևին իշխանության վրա «ցեխ շպրտելը չէ»։ «Միշտ պատրաստ ենք եղել քննարկելու, առաջարկելու, բայց իրենք ամենագետն են ու որևիցե անգամ չի եղել, որ համախմբվենք, քննարկենք, կարող է իրենցն է լավը, բայց իրենք են ամենագետները, էդ ամենագետ ե՞րբ դառան, ուզում եմ մի հատ հասկանամ, եթե իրական կյանքում ո՛չ փորձ կա, ո՛չ արդյունք կա, ո՛չ քարը քարին դրած կա», - հայտարարել է Գագիկ Ծառուկյանը:

Դիտվել է՝ 890

Մեկնաբանություններ